Լիբիայի իշխանությունները Իտալիային Միլանում ԻՊ-ի անդամների մասին տեղեկություններ են փոխանցել
INTERNATIONAL NEWSԼիբիայի իշխանությունները իտալական իրավապահ մարմիններին հայտնել են Միլանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների մասին, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին։
Իտալիայում խմբավորման ճյուղի մասին տվյալները եղել են Սիրտ քաղաքում գրոհայինների գրասենյակի գրավումից հետո Լիբիայի իշխանությունների տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում։
Փաստաթղթերի համաձայն՝ Միլանում ԻՊ-ի աջակիցները կապ են պահպանում Աբու Նասիմի հետ։ Ծագումով Թունիսից գրոհայինը երկար ժամանակ ապրել է Իտալիայում, իսկ այնուհետև հանդես եկել ահաբեկիչների կողմից Աֆղանստանում և Սիրիայում։ Այժմ Նասիմը Լիբիայում ԻՊ-ի ջոկատների հրամանատարներից մեկն է։
Հաղորդվում է, որ 2015 թվականից ի վեր Իտալիայից արտաքսվել է 109 մարդ։ Այդ մարդկանց մեծ մասը կասկածվում են միջազգային ահաբեկչական գործունեությունում ներգրավվածության մեջ։



