Օլիմպիական խաղերի մասնակից գերմանացի մարզիչը ծայրահեղ վիճակում է Ռիոյում ավտովթարից հետո
INTERNATIONAL NEWSՌիոյի օլիմպիական խաղերին մասնակցող Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչը ավտովթարի է ենթարկվել ու ծայրահեղ վիճակում է: Մարզիչը վթարի է ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում տաքսու մեջ` ստանալով գլխի լուրջ վնասվածք: Երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ այնտեղ չկա նյարդաբանական բաժանմունք:
Արդյունքում ստիպված են եղել վթարի ենթարկված մարզչին տեղափոխել մեկ այլ հիվանդանոց` 20 կիլոմետր հեռու առաջինից: «Մենք կցանկանայինք լավ լուրեր հաղորդել, բայց դեռ կարող ենք միայն խաչել մեր մատերն ու աղոթել»,-ասել է Գերմանիայի օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիայի նախագահը: Վթարված մեքենայում գտնվել է հավաքականի մեկ այլ անդամ ևս, ով թեթև վնասվածքներ է ստացել ու արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



