Շավարշ Քոչարյանը նախագահել է ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ փոխնախարարների խորհրդակցությունները
SOCIETYՍոչիում օգոստոսի 10-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները, որի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում և նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի և կանոնադրական այլ մարմինների հանդիպ ումների նախապատրաստական աշխատանքներին:
ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել արդի միջազգային գործընթացների շուրջ:



