Եգիպտոսցի ձյուդոիստը հրաժարվել է սեղմել հրեա մրցակցի ձեռքը
SPORTԵգիպտոսցի ձյուդոիստ Իսլամ Էլ Շեհաբին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ կրած պարտությունից հետո հրաժարվել է սեղմել իր մրցակցի՝ ազգությամբ հրեա Օռ Սասոնի ձեռքը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սասոնի կողմից տապալվելուց ու պարտվելուց հետո եգիպտոսցին վեր է կացել ու, տեսնելով հրեա մրցակցի առաջ պարզած ձեռքը, հետ գնացել՝ մերժողաբար տարուբերելով գլուխը:
Շահեբիի նման ոչ մարզական պահվածքից հետո հանդիսատեսը դժգոհել է ու սկսել սուլել նրա հետևից:
Մինչդեռ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նիկոլաս Մեսները, արձագանքելով տվյալ միջադեպին, նշել է, որ միայն այն փաստը, որ արաբական երկիրն ընդունել է Իսրայելի հետ մրցակցելու մարտահրավերը, արդեն իսկ մեծ նվաճում է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



