Սկսվել է ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը
INTERNATIONAL NEWSԱյսօրվանից սկսվել է Հայաստանի 5 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի տեղական ինքնակառավարման ընտրությունների թեկնածուների առաջադրումը: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 18-ին ընտրություններ տեղի կունենան 316 համայնքներում:
Թեկնածուները 5 օր ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու համար՝ մինչև օգոստոսի 19-ը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում:
5 մարզերի 316 համայնքներից 22-ում քաղաքապետեր ու գյուղապետեր կընտրվեն՝ Գորիսում, Մեղրիում, Արարատում, Մասիսում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածինում, Աշտարակում, Ապարանում, Բերդում և այլն:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



