Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետն այցելել է Լոռու մարզ

SOCIETY

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում, որտեղ վարչապետին են ներկայացրել ֆաբրիկայի գործունեությունը և առաջիկա ներդրումային ծրագրերը: Տեղեկացվել է, որ թռչնամսի արտադրությունը սկսվել է 2015 թվականի հունիսից, ֆաբրիկայում առկա են 8 թռչնանոց, կերերի պատրաստման, սպա նդի արտադրամասեր: Ընթացքի մեջ է ևս 4 թռչնանոցի շինարարությունը, որը կավարտվի հոկտեմբերին: Յուրաքանչյուր թռչնանոցի տարողությունը կազմում է 27-30 հազար գլուխ թռչուն: Նշվել է, որ արտադրանքն իրացվում է Հայաստանում: Նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 840 հազար կգ, իսկ այս տարվա ընթացքում՝ շուրջ 914 կգ թռչնամիս: Ֆաբրիկան ունի 120 աշխատող: 2015-ին ֆաբրիկայի շինարարության և արտադրության կազմավորման նպատակով ներդրվել է 5 միլիարդ, իսկ 2016-ին՝ 4 թռչնանոցների շինարարական աշխատանքների նպատակով՝ 400 մլն դրամ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման նպատակով ներդրվել է 1 միլիարդ 222 մլն դրամ: Կենտրոնի շինաշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Այստեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է 160 մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի նրանց մասնաճյուղերում: Դաս ընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական  նախագծման դասընթացներ: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը և նշել, որ  կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ այն մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ:

Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Նախագծով նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1300 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Նախագծի իրականացման արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո: Ակնկալվում է, որ ճոպանուղու կառուցումը կնպաստի Վանաձորում զբոսաշրջության զարգացմանը, իսկ քաղաքը կդառնա լեռնադահուկային տուրիզմի կենտրոններից մեկը: Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր ոչ միայն ճոպանուղու շահագործման պահպանության  համար, այլ նաև հյուրանոցային և սպասարկման այլ ոլորտներում:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանին է ներկայացվել Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են եռահարկ հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները: Բուժհաստատությունը, որն ունենալու է 150 մահճակալ, շահագործման կհանձնվի 2017 թ. ընթացքում: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ: Հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ ու ժամա նակին իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վանաձորի «Ավտոգեն Մ» մեքենաշինական գործարան, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է մետաղների ջերմային կտրման մեքենաներ, ձեռքի գազաեռակցման և թթվածնային կտրման սարքավորումներ: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ: 2015-ին իրացվել է 435 միլիոն, 2016-ի առաջին 7 ամիսների ընթացքում՝ 290 միլիոն դրամի արտադրանք: Նախորդ տարի գործարանում աշխատել է 100 մարդ, իսկ այս տարի այդ թիվը հասել է 130-ի: Գործարանի ղեկավարությունը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել է, որ նոր ներդրումների արդյունքում նախատեսում են ավելացնել արտադրական ծավալները, արտադրանքի անվանացանկը, ստեղծել նոր աշխատատեղեր, մուտք գործել նոր շուկաներ, ընդլայնել լայն սպառման ապրանքների տեսականին: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել գործարանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականամանն օժանադակելու տարբերակներն ու հնարավորությունները:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես, Վանաձորում սկսվելու են թիվ 11 մանկապարտեզի վերակառուցման և թիվ 7 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքները, որոնց նպատակով պետական բյուջեից հատկացվել են միջոցներ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ասիական բանկի տրամադրած միջոցներով Լոռու մարզում կյանքի են կոչվելու ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր. միայն Վանաձորում իր ականացվելու է 20 մլն դոլարի ներդրում՝ բազմաթիվ ուղղություններով: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ներդրումներն ու իրականացվելիք ծրագրերը կնպաստեն Լոռու մարզի տնտեսության ակտիվացմանը: Այս առումով, Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը:  

Վանաձորից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Ստեփանավանի տարածաշրջանի 39,6 կիլոմետր երկարությամբ Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհի հինանորոգված հատված: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 3.5 մլրդ դրամ, որից 700 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, մնացած միջոցները ներգրավվել են Համաշխարհային բանկից: Կառավարության ղեկավարը նշել է, որ ճանապարհների կառուցումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն և վստահություն հայտնել, որ գրեթե 40 կմ երկարություն ունեցող այս ճանապարհը կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանդիպեÕ ¬ է նաև Յաղդան համայնքի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի:

Կառավարության ղեկավարն այցելել է Ստեփանավանի պոլիկլինիկա, որտեղ իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում: Ծրագրի նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հատկացրել է 182 մլն դրամ: Պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 28 հազար բնակչի:

Վարչապետը եղել է նաև Գյուլագարակ համայնքում: Այստեղ ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 200 մլն դրամ: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ծրագրի իրականացման համար:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank