Ուկրաինայի ՊՆ-ն հերքում է՝ Ղրիմի գործով ձերբակալվածներն իրենց հետախուզության աշխատակիցները չեն
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը, թե Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվածները գերատեսչության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներ են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կազմում երբևէ չի եղել 56-րդ բրիգադի 37-րդ գումարտակ: Ձերբակալվածները, որոնց մասին խոսվում է հաղորդագրության մեջ, չեն հանդիսանում Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներ»-, -ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
ՌԴ հատուկ ծառայություններում առկա աղբյուրները հայտնել են, որ պլանավորված դիվերսիոն ակտերի կազմակերպիչն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության 56-րդ բրիգադի 37-րդ գումարտակի հետախուզության ղեկավար, կապիտան Վլադիմիր Սերդյուկն է:



