Մանկությունս մետրոյի բույր ունի. Քրիստինե Պեպելյան
LIFETert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ը պարբերաբար բլից հարցումներ է անցկացնում երգիչների, դերասանների, հաղորդավարների մասնակցությամբ: Այս անգամ մեր հարցերին պատասխանում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-Լինում է չի լինում…
-Մի ուրախ աղջիկ է լինում:)
-Ժամանակի ու տարածության մեջ…
-Պատասխաններն են...
- Մանկությունը ինչի՞ բույր ունի:
-Մետրոյի:

- Զարկերակը զգում եք երբ…
-Տագնապ կա:
-Երազանք, որը շոշափելի դառնալու միտումներ ունի:
-Նպատակդ:
-Նախաճաշը համեմված է…Ինչո՞վ։
-Բարի լույսով:
-Նյարդաթելերը երբ են բարակում և կտրվում են արդյո՞ք:
-Երբ էլ հավատ չկա:
-Հանդիպում, որին երկար եք սպասել:
-Իմ ու հանդիսատեսիս հանդիպումը:

-Արտահայտություն, որը չեք մոռանա:
-Մարդ մնա:
-Գունային համադրություն, որը կբնորոշի Ձեզ:
-Սպիտակի ու երկնագույնի:
-Ի՞նչ է ուզում Կինը:
-Հանգստություն:
-Եթե չլիներ ձախ անկյունի օրգանը, ապա…
-Չէին լինի ուրախություններն ու տխրությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



