Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


Տատյանա Հայրապետյան․ կյանք` նվիրված բարձր արվեստին և մատաղ սերնդի դաստիարակությանը․․․

SOCIETY

Կարծես՝ երեկ էր, որ նշում էինք Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի բազմամյա տնօրեն, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանի` հռչակավոր Տատյանա Բագրատովնայի փառապանց 90-ամյակը...

Իսկ այսօր առավոտյան եկավ անհավատալի գույժը՝ նա մեզ հետ չէ այլևս․․․

․․․Նրա սաների առաջին սերունդը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ են, ովքեր իրենք արդեն թոռնիկներ ունեն, եւ այդ թոռնիկները դեռ երեկ Տատյանա Բագրատովնայի սաներն էին...

Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ, հետագայում` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զ. Տեր-Ղազարյանը իրՙ Տ.Բ․Հայրապետյանի «Մեղեդիներ իմ հուշերի...» ինքնակենսագրական գրքի (2004թ.) նախաբանում գրել է. «Տատյանա Բագրատովնա. կես դար եւ մի օջախ, որի լույսի, անշեջ կրակի պահպան ու պահապան անունն է նա: Անկրկնելի վառ անհատականությունՙ ամբողջական եւ ներդաշնակ իր արտաքին եւ ներքին միասնության մեջ :

Աշխույժ, կենդանի հայացք, վառվռուն աչքեր, միշտ ժպիտի պատրաստ` թվացյալ խստությամբ սեղմված շուրթեր: Հազվագյուտ համադրության անձնավորություն` կեցվածքի վեհությամբ ակնածանք ներշնչողՙ ամենուր եւ բոլոր պարագաներում, բայց եւ միեւնույն ժամանակ հաստատ համոզմունք, որ այս մարդու հետ կարելի է հավասարի պես ընկերություն անել: Ակտիվ, խոսուն, աղմկոտ, նաեւ լռակյաց, ուշադիր ունկնդիր, որը լսել գիտի, իր բարձունքում` ուրիշի խորհրդին ականջ դնել, համոզել եւ համոզվելՙ եթե արժանի է: Անդավաճան ընկեր է եւ գիտի գնահատել ու տարբերել իրականն անիրականից, էականն` ան էականից մարդկային հարաբերությունների մեջ: Եվ եթե սիրեց մեկին, ապա նվիրումով եւ ընդմիշտ, իսկ եթե չընդունեց` հավերժ: Ռոմանտիկ եւ պրակտիկ Տատյանա Բագրատովնա, որի սիրտը կարող է հուզվել , բայց ճկուն միտքը միշտ կգտնի ամենաճիշտ եւ կարճ ուղին: Տեր է իր գործին, իր դպրոցին: Հավատարիմ է իր սկզբունքներին, իր կոչմանը: Թիկունք է իր ընտանիքին:

Մարտիկ է. եւ առաջինը կրակը կնետվի պայքարի` իր յուրաքանչյուր աշակերտի համար: Տատյանա Բագրատովնա. անուն, որն արդեն առավել քան կես դար խոր ակոսով ընթանում է հայ երաժշտության միջոցով` ուղեկցված երախտապարտ աղերսներով:

Տղամարդ կին է: Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի, մեր հարազատ եւ սիրեցյալ «տասնամյակի», մեր alma mater-ի սիրտ ու տնօրեն Տատյանա Բագրատովնա Հայրապետյանը: Մեր Տանյան...»:

․․․Վաղ հասակում Տատյանա Հայրապետյանը կորցրել էր հորը, հետո էլ, երբ երեխաները պատանի էին, ամուսնուն՝ Մեծ հայրենականը սկզբից մինչեւ վերջ անցած զինվորական, հետագայում` շնորհալի ճարտարապետ Բագրատ Սմբատյանին, դրանից հետո էլ` ավագ որդի Սերգեյին, սակայն երբեք չի ընկճվել:

Դեռ ավարտած չլինելով Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Տատյանա Հայրապետյանը միանգամից ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիան, սակայն ճակատագիրը մի նոր հարված է հասցրել. քիչ անց սկսվեց պատերազմը, եւ նա ստիպված էր վերադառնալ Երեւան: Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի. Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների մի շարք պրոֆեսորներ էվակուացվեցին Երեւան: Ինչպես իր գրքում գրել է Տատյանա Բագրատովնան, «...Այդ տարիների Երեւանի կոնսերվատորիան շնորհիվ դրա հսկայական վերելք ապրեց՝ Իգումնով, Քուշնարյով, Պավլուչենկո, Տիգրանով, Գաբրիելյան... Ահա եւ ես այստեղ դարձա Ավետ Գաբրիելյանի ուսանողը, իսկ երբ մեզ ետ հրավիրեցին Մոսկվա` ես շարունակեցի իմ ուսումնառությունը հանրահայտ Յակով Իլյիչ Ռաբինովիչի դասարանում...» :

Մոսկվայում ուսանելու տարիներին Տ. Հայրապետյանի ուսումնակիցներն են եղել այնպիսի անուններ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Գերոնտի Թալալյանը: Ընդհանրապես, այն տարիների Մոսկվայում Հայ մշակույթի տան հանրակացարանում, հայ, խորհրդային եւ համաշխարհային երաժշտության վերը նշված ապագա աստղերից բացի օթեւանել էին արվեստի այլ բնագավառների ապագա հեղինակություններ` Երվանդ Քոչարը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Նիկողայոս Նիկողոսյանը եւ ուրիշներ: Դրա փորձասենյակներում պարապում էին իքը՝ մեծն Արամ Խաչատրյանը, Կոմիտասի անվան քառյակի եւ ջութակի հայկական կատարողական դպրոցի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը:

Ի դեպ, հանճարեղ Խաչատրյանը 70-ականներին իր նամակում գրել է․«Երջանիկ եմ, որ իմ հայրենի Երևանում կա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կատարողների հիանալի մի դարբնոց, որը ղեկավարում է իմ վաղեմի բարեկամ, շնորհալի Տատյանա Հայրապետյանը․․․»

Տատյանա Բագրատովնայի վկայությամբ,«...Գալիս էին հաճախ մեր մշակույթի տուն Մոսկվայում արդեն հայտնի հայեր` Պավել Լիսիցյանը, Վահրամ Փափազյանը, Աշոտ Արզումանյանը, ավիակոնստրուկտոր Սերգո Միկոյանը...»:

...Պատերազմի տարիներին կոնսերվատորիայի ուսանողուհի Տատյանա Հայրապետյանը հաճախ է ելույթներ ունեցել հոսպիտալներում վիրավոր մարտիկների առաջ, եւ եթե նրանց մեջ հայեր էին լինում, ապա խնդրում էին նվագել ինչ-որ մի բան հայ կոմպոզիտորներից:

...Մոսկվայի կոնսերվատորիան գերազանց ավարտելուց հետո Տատյանա Հայրապետյանը, ով կարող էր առանց մեծ դժվարությունների մնալ ԽՍՀՄ մայրաքաղաքում, գտնել լավ աշխատանք, այնուամենայնիվ, որպես հայ եւ տոհմիկ երեւանցի` վերադառնում է հայրենի Երեւան: Եվ շատ բնական է, որ փայլուն կատարողներ Գաբրիելյանի, Ռաբինովիչի, Յամպոլսկու, նաեւ մեծն Արամ Խաչատրյանի սանը սկսեց ակտիվ կատարողական-համերգային գործունեություն. սիմֆոնիկ նվագախումբ, համույթներ, ելույթներ ռադիոյով, համերգային երեկոներ: Սակայն երբ դրան զուգահեռ սկսեց իր մանկավարժի գործունեությունը, ապա, ի ր իսկ խոստովանությամբ, զգաց, որ դա իր կոչումն է, հավատամքը, եւ շուտով այն լիովին կլանեց նրան:

...Ապագա ամուսնու հետ Տատյանա Հայրապետյանը ծանոթացավ Մոսկվայում ուսանելու տարիներին...

Իր նկատմամբ Բագրատ Սմբատյանի զգացմունքը այնքան մեծ էր, որ նա թողեց աշխատանքը, կապերը, տունը Մոսկվայի կենտրոնում եւ տեղափոխվեց Երեւան: Պոլիտեխնիկական ինստիտուտում բացվեց նրա` ճարտարապետի եւ մանկավարժի ամբողջ տաղանդը:

Տիկին Սմբատյանը իր գրքում այսպես է գրել. «Քսան տարի Բագրատի հետ եւ հետո համարյա քառասուն տարի`  առանց նրա: Բայց նրա թողած հուշերով, մտքերով եւ մեր երեխաներով` ամենամեծ նվերը մեր կյանքում, որոնք ամեն մեկն յուրովի, հոր լավագույն գծերի ժառանգորդն ու շարունակողը դարձան: Ես Սերյոժիկի ինտելիգենտ համեստության, կիրթ կեցվածքի, գրքասիրության, հայրենասիրության մեջ տեսնում էի Բագրատին: Արմենի բարի հոգին, միշտ օգնելու ու հասնելու, կարեկցելու, անսպառ աշխատասիրության եւ նորից հայրենասիրության մեջ` ես տեսնում եմ էլի Բագրատին: Նրանք արտաքինո վ էլ բոլոր երեքն՝  իմ սիրելի տղամարդիկ, նման էին միմյանց եւ հարազատ իմ հոգուն մի ուրիշ ջերմությամբ: Բագրատի հետ կյանքը ինձ կարճ ժամանակ էր վերապահել, բայց նա ինձ շատ օգնեց մեր տղաներին իրական հայ, հայրենասեր եւ քաղաքացի դաստիարակել» :

Իր ավագ որդու՝ վաղամեռիկ Սերգեյ Սմբատյանի լավագույն գծերը Տատյանա Բագրատովնան  կարողացել է լավագույնս փոխանցել սիրելի թոռանը եւ իր սանին՝ՙ կրտսեր Սերգեյ Սմբատյանին, իր սիրելի Սերյոժիկին, ով ընդամենը 19 տարեկանում հիմնադրեց կոնսերվատորիայի երիտասարդական նվագախումբը, որն այսօր գրեթե լիովին կայացած, Հայաստանում եւ արտերկրում արագորեն աճող համբավ վայելող մի համույթ է: «... Ուզում եմ Սերյոժայի մեջ տեսնել իմ բոլոր իրականացված ու չիրականացված երազանքներն ու նպատակները» ՝ այսպես է իր գրքում գրել Տատյանա Բագրատովնան իր կրսեր թոռան մասին:

Տատյանա Հայրապետյանը, իր իսկ խոսքերով, դպրոցի ամեն մի աշակերտի հետ դարձել է յոթ տարեկան փոքր երեխա եւ տասնմեկ տարի նրա հետ միասին սովորել, մեծացել եւ ավարտել․․․

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Տատյանա Բագրատովնա, մենք միշտ կհիշենք Ձեզ․․․

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Տատյանա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopened