Քենդալ Ջեները` հոր մասին. Ես տխրում եմ, երբ դիտում եմ այն լուսանկարները, որտեղ նա տղամարդ է
LIFEife.panorama.am-ը գրում է.
Vogue ամսագրի սեպտեմբերյան համարի հերոսուհին 20-ամյա Քենդալ Ջեներն է` Քիմ Քարդաշյանի քույրը։ 20-ամյա Vogue-ին մոդելը սկանդալային հարցազրույց է տվել։ Հարցազրույցում նա խոստովանել է, որ դժվարությամբ է համակերպվել հոր՝ նախկին օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեների սեռափոխության վիրահատության հետ։
Քենդալը նշել է, որ միշտ աջակցել է իր ծնողին, որը այժմ հայտնի է որպես Քեյթլին Ջեներ, սակայն առայսօր տխրություն է զգում, երբ նայում է նրա լուսանկարները, որտեղ նա դեռ տղամարդ էր։
«Ինձ համար շատ դժվար էր դա ընդունել, քանի որ ես փոքր ժամանակ կարծես տղա լինեի, մենք նրա հետ միշտ մեքենաներ էինք վարում, հեծանիվներ և կվադրոցիկլեր, նա ինձ շատ տղայական բաներ էր սովորեցնում։ Դրա շնորհիվ ես շատ լավ եմ մեքենա վարում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



