Այս նշանները հուշում են, որ երեխային անմիջապես պետք է բժշկի տանել
LIFEՑավոք, մեր օրերում քիչ են տեղեկացված այնպիսի հիվանդության մասին, ինչպիսին է աչքի քաղցկեղը, որը շատ կարևոր է բացահայտել վաղ շրջանում։ Բացի այդ, դա անելը չափազանց հեշտ է. անհրաժեշտ է ընդամենը ֆոտոապարատ, կարելի է նաև հեռախոսի։ Ուղղակի հավելյալ լուսավորությամբ (вспышка-ով) լուսանկարեք աչքն այնպես, որ այն ամբողջովին երևա, և համեմատեք այս նյութի ներքևում առկա լուսանկարների հետ։ Եթե կան որոշակի կասկածներ կամ համընկնումներ, ապա անմիջապես դիմեք բժշկի, քանի որ աչքի քաղցկեղը շատ լուրջ հիվանդություն է, որը կարող է անգամ մահաբեր լինել, եթե ժամանակին չբացահայտեք։ Վաղ շրջանում բացահայտված հիվանդությունը տեսողությունը փրկելու մեծ շանսեր ունի։
Երբ 3–ամյա Թեյլորի հորաքույրը նայեց նրա լուսանկարները, նա ցնցող մի բան նկատեց։

Հորաքույրը միանգամից հասկացավ, որ երեխայի աչքի հետ ինչ–որ բան այն չէ։

Երբ նա այդ մասին հայտնեց երեխայի մորը, վերջինս ասաց, որ դա ուղղակի լուսանկարի վրայի փայլն է, բայց հորաքույրը պնդեց, որպեսզի երեխային ցույց տան բժշկին։

Երեխայի հետազոտությունների ախտորոշումը ցնցեց ծնողներին. փոքրիկի մոտ առկա էր աչքի ցանցաթաղանթի մի քանի չարորակ ուռուցքներով ռետինոբլաստոմա։ Չորս ամիս տևած քիմիաթերապիայից հետո հաջողվեց փոքրացնել աջ աչքի ուռուցքի չափը և դադարեցնել 3 ուռուցքի աճ ձախ աչքում։ Հորաքրոջ ուշադրությունը փրկեց փոքրիկ Թեյլորի կյանքը, չնայած, որ փոքրիկը ձախ աչքից կուրացավ և հետագայում պարբերաբար պետք է ստուգումներ անցնի։
Լուսանկարեք հավելյալ լույսով (вспышка): Եթե տեսնեք նման մի բան, ինչպես այս լուսանկարներում է, ապա երեխային տարեք բժշկի մոտ.
Եթե բիբերից մեկը սպիտակ է, իսկ մյուսը՝ կարմիր։

Եթե բիբերից մեկը կարմիր է, իսկ մյուսը՝ սև։

Եթե աչքերը հանկարծակի շեղվում են։

Երբ աչքը վարակված չէ, բայց կարմրած է և ուռած։

Եթե բիբի շուրջ ծիածանաթաղանթն այլ գույնի է։

Բոլոր ծնողները պետք է իմանան այս հիվանդության մասին։




