Աղբյուր. Մոսկվայում հայի եւ ղրղզի սպանության համար մեղադրվողը դատվածություն ունի
SOCIETYՄոսկվայի մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ հայի եւ ղրղզի սպանության մեջ կասկածվողը երկու անգամ դատված է եղել ավազակության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Իվան Սկորկինը, որը գրանցված է Կուրսկի մարզում եւ ապրում է Մոսկվայում, ավազակության համար երկու անգամ դատվել է 2005 եւ 2008 թվականներին», — ասել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ի վաղ առավոտյան սպանդ է տեղի ունեցել http://news.am/rus/news/341649.html մետրոյի «Ռյազանյան պողոտա» կայարանի մոտ: Հարձակվողը դանակով մահացու վնասվածք է հասցրել երկու տղամարդու` Հայաստանից 69-ամյա Լյովա Քամալյանին եւ Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովին, եւս մեկը` 29-ամյա Ալեքսանդրը աջ ձեռքից վիրավորվել է: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հայտնում է, որ հարձակումն իրականացվել է հարբած սքինհեդների կողմից` ազգային անհանդուրժողականության հողի վրա:
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր երկու տղամարդու սպանության մեջ կասկածվողին: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:



