Տղամարդուն կորցնելու 5 հավաստի միջոց
LIFEՎիրավորվիր
Նախ, իհարկե, նրանից. 5 րոպե ուշացել է, տուն գալու ճանապարհին հաց չի գնել, գուլպաները բազմոցի տակ է դրել. այս ամենը տիեզերական ողբի ռեժիմը միացնելու լավ առիթներ են: Երկրորդ` կյանքից. սարսափելի եղանակ է, ճանապարհներին խցանում է, բոլոր մարդիկ մարդ են թվում, բայց չգիտես ինչու` սրիկա են դարձել: Իսկ նվնվալու ամենագլխավոր առիթը Երկնային գրասենյակի անարդարությունն է. դու էլի եղունգդ ջարդել ես եւ քեզ թվում է, որ գեր ես: Բինգո:
Պահանջիր
Ընդհանրապես քո ինչին է պետք տղամարդը, եթե նա հրաժարվում է քեզ սիրաշահել: Թող օրը 8 անգամ զանգի, թե չէ դու չես հավատա նրա սիրուն: Թող հաճոյախոսություններ ասի, եւ ուրիշ ոչինչ թող չասի, դու չէիր պատրաստվում դա լսել: Թող նվերներ տա, դե իհարկե, չէ որ տղամարդ է:
Արգելիր
Եթե նա հանկարծ պատրաստվում է երեկոն ընկերների հետ անցկացնել, իմացիր. դու սկանդալի հրաշալի առիթ ունես: Որովհետեւ նա էլ ի՞նչ ընկերների մասին կարող է մտածել, եթե հիմա կին ունի: Եվ հետո, լավ ես ճանաչում այդ ընկերներին, բոլորը դարձյալ կհարբեն մինչեւ խոզի պես ճչալու աստիճան եւ քո սիրելիին էլ կհարբեցնեն: Իսկ խմել իհարկե չարժե: Ընդհանրապես: Դու չես պատրաստվում քո միակ եւ անկրկնելի կյանքը նվիրել ինչ-որ հարբեցողի: Եվ վերջ: Այսօրվանից ոչ մի կաթիլ բերանդ չառնես:
Քննադատիր
Ինչպես ազատվել տղամարդուց: Կարեւոր չէ, թե ինչ եւ ինչպես է անում քո տղամարդը, կարեւոր է նրան բացատրել, որ նրա սքանչելի, ուժեղ ձեռքերն աճում են ոչ պակաս սքանչելի ձիգ հետույքից: Եթե քո արքայազնի ձեռքերը ոսկե են, մի հուսահատվիր: Դու միշտ կարող ես օգտվել անպարտելի տարբերակից` բղավելով «Ախր ո՞վ է այդպես անում»: Էֆեկտն ուժեղացնելու համար կարելի է աչքերը պտտեցնել, թատերայնորեն հոգոց հանել եւ լեզվով ճպպացնել: Եվս մի քանի ֆրազ, որոնք կարելի է ցանկացած պահի օգտագործել ցանկացած առիթով. «Էս ի՞նչ ես հագել», «Դու ընդհանրապես նորմա՞լ ես» եւ հաղթաթուղթը` «Դու ի՞նչ էիր մտածում, երբ էսպիսի բան էիր անում»:
Հարցրու
Ենթադրում ենք, դու ինքդ շատ լավ գիտես, թե ինչ հարցնես, բայց համենայն դեպս հիշեցնում ենք. «Ես սիրո՞ւն եմ», «Ես գեր չե՞մ», «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես», «Իսկ ինչի՞ համար ես սիրում»:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



