Yerevan, 20.February.2026,
00
:
00
BREAKING


Նորաձևության պատմության մեջ ամենագեղեցիկ հարսանեկան զգեստները

LIFE

Հարսանիքի օրը ամենաանմոռանալի և հուզիչ օրն է կնոջ կյանքում: Չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան եկեղեցու խորանին մոտեցող ճերմակ հարսի զգեստով աղջիկը: Իդեալական հարսանեկան զգեստ գտնելը երևի թե ամենահուզիչ պահն է: Այն պետք է իդեալական լինի մարմնի վրա, ցույց տա հարսի բարձր ճաշակը և անհատականությունը:

Ձեզ ենք ներկայացնում նորաձևության պատմության մեջ ամենագեղեցիկ և շքեղ հարսանեկան զգեստները, որոնք կարող են ոգեշնչել բազմաթիվ աղջիկների և կանանց:

  1. Ուելսի արքայադուստր Դիանա

Արքայազն Չարլզի և Լեդի Դիանայի հարսանիքը տեղի ունեցավ 1981 թվականի հուլիսի 29-ին: Նրանց հարսանիքը համարվել է «դարի հարսանիք»: Այդ հատուկ օրվա համար Լեդի Դիանան ընտրել էր Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելի դիզայնավորած զգեստը: Այն պատրաստված էր 40 մետր մետաքսից և 82 մետր անտիկ ժանյակներից և զարդարված էր հազարավոր մարգարիտներով:

  1. Քեյթ Միդլթոն

Բրիտանական արքայական տան ևս մեկ շքեղ հարսանեկան արարողություն: Քեյթը հիացրեց մեզ իր շքեղ Alexander McQueen-ի հարսանեկան զգեստով:

  1. Գրեյս Քելլի
    Ըստ հարսանեկան ամսագրերի՝ Գրեյս Քելլիի հարսանեկան զգեստը առաջին տեղում է՝ որպես բոլոր ժամանակների ամենագեղեցիկ և էլեգանտ զգեստ: Չնայած Մոնակոյի արքայազնի և այս հոլիվուդյան դերասանուհու հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել կես դար առաջ, նրա հարսանեկան զգեստը, միևնույն է, շարունակում է ոգեշնչել շատ դիզայներների: Սա իսկական արքայադստեր զգեստ է՝ պատրաստված մետաքսից և շատ նուրբ ժանյակներից և զարդարված հազարավոր մարգարիտներով:

  2. Սառա Ջեսսիկա Փարկերը «Սեքսը և քաղաքը» ռոմանտիկ կոմեդիայում

Ֆիլմում Սառա Ջեսիկա Փարկերի մարմնավորած Քարրի Բրադշոն իր հարսանիքին կրել էր Վիվիեն Ուեսթվուդի դիզայնավորած շքեղ զգեստը: Այս զգեստը հրաշալի կերպով բացահայտում էր ֆիլմի հերոսուհու կերպարը և տարբերվում էր իր յուրահատուկ դիզայնով:

  1. Ժակլին Քեննեդի

Ժակլին և Ջոն Ֆ. Քեննեդու հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 1953 թվականին: ԱՄՆ-ի ապագա առաջին տիկնոջ հարսանեկան զգեստը երկար ժամանակ եղել է բազմաթիվ ամերիկուհիների երազանքների զգեստը:

  1. Անջելինա Ջոլի
    Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնացել են 2014 թվականին: Ջոլիի զգեստը դրզայնավորել էր Versace-ն, սակայն այս զգեստը յուրահատուկ էր նրանով, որ գրեթե ողջ զգեստի և քողի վրա պատկերված էին Բրեդի և Անջելինայի երեխաների նկարչությունները:

  2. Մերլին Մոնրո

Գեղեցկուհի Մերլին Մոնրոն իր երկրորդ հարսանյաց արարողությանը կրել է մուգ շագանակագույն «մատիտ» զգեստ՝ սպիտակ մորթով: Նորաձևության քննադատները միշտ կհիշեն Մերլինի ոչ ավանդական և ոճային հարսանեկան զգեստը:

 

  1. Քրիստեն Ստյուարտ «Մթնշաղ» ֆիլմում

Ֆիլմի հերոսուհի Բելլա Սվանի զգեստը հիացրեց միլիոնավոր հանդիսատեսների: Այս երկարաթև և կոճակներով զգեստը դիզայնավորել էր Carolina Herrera-ն: Զգեստի մոտավոր արժեքն է 35.000$, սակայն օնլայն կարելի է այս զգեստի կրկնօրինակը պատվիրել ընդհամենը 800$-ով:

  1. Ռենե Զելլվեգեր
    Եվս մեկ հրաշալի զգեստ՝ դիզայնավովրած Carolina Herrera-ի կողմից: Ռենե Զելվեգերը այս հրաշալի զգեստը կրել է 2005 թվականին: Մինիմալիզմի սիրահարները շատ բարձր էին գնահատել դերասանուհու էլեգանտ զգեստը:

  2. Վիկտորիա Բեքհեմ
    Վիկտորիան հիմա հայտնի դիզայներ է և համարվում է ամենաոճային հարսանեկան զգեստներ դիզայնավորողը: Իր՝ 1999 թվականի հարսանեկան արարողությանը ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի ապագա կինը կրում էր շամպայնի գույնի 65 մետրանոց զգեստ, որը դիզայնավորել էր Վերա Ուանգը: Վերջերս Վիկտորիան խոստովանել է, որ իր հարսանեկան զգեստը դեռ կախված է իր զգեստապահարանում:

  3.  

     

     

     

    Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift Cards