Շանհայի նոր «Դիսնեյլենդը» երկու ամսում ավելի քան 1 մլն այցելուների Է ընդունել
SOCIETYՉինաստանի Շանհայ քաղաքում գտնվող զվարճալիքների «Դիսնեյլենդ» ամենախոշոր թեմատիկ զբոսայգին իր աշխատանքի երկու ամսից Էլ պակաս ժամանակաշրջանում ընդունել Է ավելի քան 1 մլն այցելուների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը օգոստոսի 12-ին հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոն (ՉՄՌ):
«Մենք արդեն 1 միլիոնից ավելի հյուրերի ենք ընդունել հունիսի 16-ին մեր պաշտոնական բացման պահից: Նրանց տպավորություններն այն ամենն Էին, ինչի հույսը մենք ունեինք, եւ նույնիսկ ավելին»,-ՉՄՌ-ն մեջբերում Է The Walt Disney ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերի խոսքը: Նա նաեւ նշել Է, որ հյուրանոցների բեռնվածությունը կայունորեն պահվում Է 95 տոկոս մակարդակի վրա:
Զբոսայգին գտնվում Է Պուդունի շրջանում եւ զբաղեցնում Է 3,9 քառակուսի կիլոմետր տարածություն: Նա նաեւ առաջին «Դիսնեյլենդն» Է մայրցամաքային Չինաստանում: Մուտքի սովորական տոմսի գինը կազմում Է 370 յուան (շուրջ 56 դոլար), սակայն հանգստյան եւ տոնական օրերին այն հասնում Է 499 յուանի (մոտավորապես 76 դոլար):
Ավելի վաղ զբոսայգու ներկայացուցիչները կանխատեսում Էին, որ առաջին տարում Շանհայի «Դիսնեյլենդ» կայցելի 12 մլն մարդ, հետագայում այդ թիվն ամեն տարի կմեծանա 3-5 միլիոնով: Ընկերությունում նշում են, որ նախագիծը տարեկան մոտավորապես 4,4 մլրդ յուանի (667,9 մլն դոլար) չափով եկամուտ կբերի: Չինական զբոսաշրջության համար տնտեսական արդյունքը իշխանությունները գնահատում են 35 մլրդ յուան (5,3 մլրդ դոլար):
Շանհայի զվարճալիքների զբոսայգին ամերիկա-չինական նախագիծ Է, որի հիմքում ընկած են տեղական եւ արեւմտյան դիզայներների մտահղացումները:
Արդյունքում՝ ինչպես նշում են մշակողները, իրենց հաջողվել Է ստեղծել համալիր գործ, որը շահավետորեն տարբերվում Է ինչպես ՉԺՀ-ի, այնպես Էլ նրա սահմաններից դուրս գտնվող նմանատիպ զբոսայգիներից:
Մտահղացման հեղինակներն են Walt Disney ընկերությունը եւ նրա տեղական գործընկերը՝ Shanghai Shendi Group-ը: Նրանք մայրցամաքային Չինաստանի տարածքում «Դիսնեյլենդի» առաջին զբոսայգու շինարարության գործում համատեղ ներդրել են 5,5 մլրդ դոլար: Այս ներդրումային նախագիծը համարվում Է երկրի առավել թանկարժեք նախագծերից մեկը. դրանում Walt Disney-ի բաժինը կազմում Է 57 տոկոս, մնացածը պատկանում Է չինական կապիտալին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition
5
AraratBank and Arca's joint campaign has ended



