ԵՏՀ-ն ժամանակավորապես զրոյացրել է թեթեւ ուղղաթիռների ներմուծման տուրքերը
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել ժամանակավորապես զրոյացնել ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքները 1 տոննա մաքուր զանգվածով ուղղաթիռների եւ մինչեւ 200 կՎտ հզորությամբ ավիացիոն մխոցային շարժիչներով մինչեւ 2 տոննա կշռող թռչող սարքերի համար:
Այժմ ներմուծման տուրքերը թեթեւ ուղղաթիռների համար կազմում են մաքսային արժեքի 14,3 տոկոսը, իսկ շարժիչների համար՝ մաքսային արժեքի 8 տոկոսը:
«Տուրքերի տոկոսադրույքները նվազում են մինչեւ 2017 թվականի վերջը: Միջոցառումն ուղղված է ավիացիայի ընդհանուր նշանակության ճյուղի աջակցմանը: Ո՛չ մինչեւ 1 տոննա զանգվածով ուղղաթիռները, ո՛չ այդպիսի ավիացիոն շարժիչները միության երկրներում ներկայումս չեն արտադրվում, հետեւաբար տուրքերի նվազեցումը բարենպաստ պայմաններ կստեղծի ավիացիայի ընդհանուր նշանակության ճյուղի համար»,- ասել է ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:



