Օլիմպիական հավաքականի մարզիկների վերջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո
PHOTOUcom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ ըմբիշներ՝ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով: Ըմբիշների թիմի գլխավոր մարզիչն է Լևոն Ջուլֆալակյանը, երկրորդ մարզիչն է՝ Էդուարդ Սահակյանը, նաև՝ Սամվել Գևորգյանը։
Ըմբշամարտիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները և բարեկամները:
«Ռիո մեկնող ըմբիշներին տոկունություն ենք մաղթում և մեծ սպասումներ ունենք նրանցից», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը։









1
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
2
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
3
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



