Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին մեքենան բախվել է ծառերին. Կան տուժածներ
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 04.01-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. «Օպել Աստրա» մակնիշի KTK 311 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառերին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 50-ամյա Մ. Հ.-ն եւ ուղեւոր` 23-ամյա Ա. Ք.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



