Չինաստանում շահագործման են հանձնել մետրոյի առաջին շարժակազմը՝ մշտական մագնիսներով
INTERNATIONAL NEWSՉԺՀ-ում մետրոյի առաջին Էներգախնայողական շարժակազմը՝ մշտական մագնիսներով, ուղեւորներին սկսել Է սպասարկել Չանշայում (Հունանի նահանգի վարչական կետրոնում, Կենտրոնական Չինաստան): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը, սովորական գնացքների համեմատությամբ այն 30 տոկոսով քիչ ԷլեկտրաԷներգիա Է սպառում:
Շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը կայացել Է քաղաքի մետրոյի առաջին ճյուղում: Ինչպես նշում Է գործակալությունը, մշտական մագնիսներով նոր շարժակազմերով մետրոպոլիտենի բոլոր գնացքների փոխարինումը թույլ կտա տարեկան տնտեսել մինչեւ 5,5 միլիոն յուան (շուրջ 830 հազար դոլար):
Նշված տեխնոլոգիան մշակել են Չինաստանի Changsha Metro Group, CRRC Zhuzhou Locomotive Co. եւ CRRC Times Electric Co. ընկերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



