Սոչիում սկսվել Է Եվրասիական միջկառավարական խորհրդի կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը
INTERNATIONAL NEWSՍոչիում մեկնարկել Է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԽ) կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը: Հանդիպումը վեցերորդն Է 2015 թվականի հունվարին Եվրասիական տնտեսական միության աշխատանքի սկսվելուց ի վեր:
Նիստի օրակարգում Է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի նախագծի վրա կատարվող աշխատանքի ընթացքը, որը փոխարինելու կգա Մաքսային միության՝ 2009 թվականին ընդունված Մաքսային օրենսգրքին: Նորացված փաստաթղթի նպատակն ապրանքների շրջանառության դյուրացումն է, այդ թվում՝ մաքսային գործողությունների ընթացակարգի ինֆորմատիզացման հաշվին:
Բացի այդ, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն դեղամիջոցների միասնական շուկայի ձեւավորման հարցերը: Այդ ոլորտում նախապատրաստվող որոշումները կապահովեն Միության մաքսային տարածքում դեղորայքի շրջանառման կարգավորման միասնականացումը:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով, սահմանված է որպես Եվրասիական տնտեսական միության մարմիններից մեկը: ԵԱՄԽ-ի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց տարեկան առնվազն երկու անգամ:
ԵԱՄԽ-ի նիստերի օրակարգը ձեւավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ անդամ-պետությունների առաջարկությունների հիման վրա: 2016 թվականին Միջկառավարական խորհուրդը նախագահում է Ղազախստանը: Նախորդ նիստը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 20-ին Երեւանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



