ՄԱԿ-ը կուսումնասիրի Հալեպում քիմիական զենքի կիրառման վկայությունները
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի մասնագետներն սկսել են Սիրիայի Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից գրավված շրջաններում թունավոր գազերի հնարավոր կիրառման հետաքննությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օգոստոսի 11-ին դա հավաստել Է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դի Միստուրան: «Այն բանի վկայությունները, որ քիմիական գրոհ Է տեղի ունեցել, ավելի քան բավարար են»,- հայտարարել Է նա լրագրողներին: Նրա խոսքով՝ եթե հաջողվի դա ապացուցել, ապա կարելի Է խոսել ռազմական հանցագործության մասին:
Ենթադրաբար, քիմիական զենքի կիրառման հետեւանքով զոհվել Է չորս մարդ:
Սիրիացի բժիշկների խոսքով՝ տուժածների թվում շատ են տարեց մարդիկ ու երեխաները:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



