Գիտնականներ. Խելացի կինը տղամարդու երկարակեցության երաշխիքն է
LIFELife.apanorama.am-ը գրում է.
Տղամարդու առողջությունը ուղղակիորեն կապված է կնոջ ինտելեկտից։ Նման եզրակացության են եկել Շոտլանդիայի գիտնականները, ովքեր ապացուցել են, որ տղամարդը երկար և երջանիկ կյանք կարող է ապրել միայն խելացի կնոջ հետ։
Գիտնականները հետևել են զույգ եղբայրների կյանքին, ովքեր ամուսնացել են գրեթե նույն ժամանակ։ Պարզվել է, որ ընտրելով կրթված և բարձր IQ մակարդակ ունեցող կանանց, տղամարդիկ ապահովել են իրենց առանց թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության կյանք։
Ինչպես պարզվել է, ընտանիքներում, որտեղ կանայք խելացի են եղել, ավելի հաճախ են խաղացել ինտելեկտուալ խաղեր, ինչի արդյունքում ուղեղի ծերացումը կատարվել է ավելի ուշ։
Մարզելով ուղեղի նեյրոնները`տարեց մարդիկ ստիպում են ուղեղին լինել տոնուսի մեջ երկար տարիներ։ Այսպիսով օրգանիզմի ծերացումը հետաձգվում է ավելի ուշ շրջան։
Ըստ մասնագետների, տղամարդիկ, ովքեր ամուսնացել են կրթված կանանց հետ, մի քանի տարի ավել են ապրել։



