Սեյրան Օհանյանն ու Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցության հարցեր
POLITICSՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
Շնորհավորելով Թիմուր Ուրազաևին դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի երկու երկրների հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



