Վերջապես մենք ստացանք Աստծո օրհնությունը. Աննա Թովմասյանի առաջին գրառումը հարսանիքից հետո
LIFEՎերջին օրերին ամենաքննարկված զույգը՝ սիրված երգիչ Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, օգոստոսի 10-ին պսակադրվեցին Սաղմոսավանքում։ Չնայած 2013-ին իրեն ամուսնությունը ՔԿԱԳ-ում գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում՝ նրանց պսակադրությունը դեռ երազանք էր մնացել։
Իհարկե, Արամեի եւ Աննայի հարսանյաց հանդեսի, ներկա սիրված ու ճանաչված դեմքերի, նորապսակների դուետի մասին արդեն խոսել ենք, բայց հենց նրանց՝ օրվա հերոսների զգացողությունները ներկայացնելու հնարավորություն միայն հիմա է ընձեռվել, քանզի Աննան կատարել է իր առաջին գրառումը հարսանիքից հետո.
«Արդեն երեք տարի է ինչ ամուսնացած ենք միայն զագսով, երեկ վերջապես մենք ստացանք Աստծո օրհնությունը։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Աստված ձեզ պահապան»,- Աննան մեկնաբանել է իր եւ Արամեի նոր լուսանկարը Instagram-ում։



