Լավրովը եւ Ջոնսոնը ռուս-բրիտանական կապերի նորմալացման հույս են հայտնել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ կարեւորել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը: Այդ մասին հայտնել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը:
«Երկուստեք ռուս-բրիտանական կապերի նորմալացման հույս Է հայտնվել, ընդգծվել Է քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու տրամադրվածությունը, չնայած երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին, նպատակ ունենալով իրացնել դրանց զգալի ներուժը, ներառյալ տնտեսության, հումանիտար կապերի, արտաքին քաղաքական փոխգործակցության ոլորտները»,- նշել են նախարարությունում, հավելելով, որ «նախարարները նաեւ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայի շուրջ իրադրության ակտուալ ասպեկտները»:
Հեռախոսազրույցը տեղի Է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



