Հնդկաստանում գտել են ժամանակակից Մաուգլիին (ֆոտոշարք)
LIFELife.panorama.am-ը գրում է.
20-ամյա Սուրենդա Կումարը և նրա քույրը՝ Ռաջիշվարին սարսափեցնում են համագյուղացիներին՝ ամբողջ օրը գնալով ջունգլիներ և խաղալով վայրի կենդանիների հետ։ Զարմանալին այն է, որ կենդանիները առ այսօր նրանց չեն վնասել։
Սուրենդային և Ռաջիշվարիին համագյուղացիները համարում են ժամանակակից մաուգլիներ, քանի որ մանուկ հասակից նրանք ազատորեն գնում են ջունգլիների խորքերը, խաղում վտանգավոր վայրի կենդանիների հետ, և չի եղել մի դեպք, որ բնությունը վնասի նրանց։
Նրանք երբեմն օրերով կորում են ջունգլիներում։ Նրանց մայրը՝ 45-ամյա Պանչո Բայը շատ է մտահոգվում նրանց համար, հատկապես Սուրենդայի, որին համագյուղացիները անվանում են Գորիլա։ «Նա օրերով կորում է ջունգլիներում։ Ես տեսել եմ, թե ինչպես է նա խաղում կապիկների հետ։ Նա ինքը իրեն պահում է ինչպես կապիկ, դրա համար մարդիկ նրան անվանում են գորիլա տարօրինակ քայլվածքի համար։ Նրա և կենդանիների միջև ինչ-որ տարօրինակ կապ կա», ասում է Սուրենդայի մայրը։
Երեխաները սկսել են քայլել 1 տարեկանում, ինչպես բոլորը, սակայն նրանց խոսելու ունակությունը այդպես էլ չի զարգացել։ Նրանց հորը սպանել են 2014 թվականին։ Նրանց հարազատները դիմել են բժիշկներին, բայց նրանք ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել։
Բժիշկ Միթլեշ Չոդխարին ասում է, որ քույրը և եղբայրը տառապում են հատուկ հոգեկան հիվանդությամբ, որի արդյունքում նրանց ուղեղը ամբողջությամբ չի զարգացել։








