Շվեդիան եւ Էկվադորը պայմանավորվել են Ասանժին հարցաքննել դեսպանատանը
INTERNATIONAL NEWSՇվեդիայի եւ Էկվադորի իշխանությունները պայմանավորվել են WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ հանդիպում անցկացնելու շուրջ, որը Շվեդիայի իշխանությունների կողմից մեղադրվում Է բռնաբարության մեջ եւ հինգերորդ տարին Է՝ ինչ ապրում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ասված Է Էկվադորի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, երկրի գլխավոր դատախազը դրական պատասխան Է տվել Ասանժի հետ հանդիպման եւ զրույցի վերաբերյալ Շվեդիայի կողմից հունիսին արված հարցմանը:
Հանդիպումը կկայանա Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, դրա ամսաթիվը կնշանակվի մոտ ժամանակներս:
Հարցաքննության համար իրավաբանական հիմք կլինի հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը, հավելել Է Էկվադորի ԱԳՆ-ն, ընդգծելով, որ երկրի տարածքում Ասանժին առաջվա պես ապաստան Է տրամադրված:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը պատսպարվում Է 2012 թվականից:



