Շոտլանդիայում հաջողվել է ամբողջ երկիրը էլեկտրականությամբ ապահովել քամու օգնությամբ
INTERNATIONAL NEWSՇոտլանդացի էներգետիկները կարողացել են քամու օգնությամբ էլեկտրականություն արտադրել, որի ծավալը բավարար է եղել ամբողջ երկիրը մեկ օր էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
Խոսքն էլեկտրականության արտադրության համար քամու տուրբինների աշխատանքի մասին է: Կապված այն բանի հետ, որ Շոտլանդիայի վրայով ամպրոպաբեր ցիկլոն էր անցել, որն ուղեկցվել էր ուժեղ քամիներով, օգոստոսի 7-ին տուրբինները կարողացել էին 106 տոկոս էլեկտրականություն արտադրել, որից օգտվել էր երկրում յուրաքանչյուր տուն եւ գրասենյակ, հայտնում է Independent-ը: Տուրբինները օրվա ընթացքում 39,545 մեգավատտ/ժ էլեկտրաէներգիա էին արտադրել, իսկ երկրում այդ օրն ընդհանուր սպառումը կազմել է 37,202 մեգավատտ/ժ, ասված է հաղորդագրության մեջ:
Պարբերականը նշում է, որ քամու էլեկտրականությունը կարողացել է ապահովել ամբողջ բնակչությանը, որովհետեւ երկրում արեւային ամառ է եւ էլեկտրականության սպառման ծավալը ցածր մակարդակի վրա է:



