Թրամփը վերստին հայտարարել Է, որ Օբաման «Իսլամական պետության» ստեղծողն Է
INTERNATIONAL NEWSՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային համարել Է «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծողը: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Chicago Tribune-ին, Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնի թեկնածուն այս հայտարարությունն արել Է Ֆլորիդայի նա հանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում իր կողմնակիցների առջեւ ունեցած ելութի ընթացքում:
«Նա ԻՊ-ի հիմնադիրն Է, նա դրա ստեղծողն Է, համաձա՞յն եք: Նա դրա ստեղծողն Է»,- հայտարարել Է Թրամփը: Նրա խոսքով՝ ԻՊ-ն «մեծարում Է Օբամային»:
Հրատարակությունը նշում Է, որ Սպիտակ տանը չեն մեկնաբանել այդ հայտարարությունը:
Թրամփն արդեն առաջին անգամը չԷ, որ նման հայտարարություն Է անում: Այսպես, հունվարին նա Օբամային եւ նախագահի պաշտոնի համար պայքարում իր մրցակցուհուն՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մեղադրել Էր ԻՊ-ի ստեղծման մեջ:



