Կանադական ոստիկանությունը գնդակահարել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողին
INTERNATIONAL NEWSԿանադայի Օնտարիոյի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոստիկանների կողմից սպանվել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող մի երիտասարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հնարավոր ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ոստիկանությունը շրջապատել է կասկածյալի տունը: Գործողությանը նաեւ մասնակցել են սակրավորներ, դիպուկահարներ եւ կինոլոգներ՝ շներով:
Կանադական հեռուստաալիքների տվյալներով՝ սպանվածը 23-ամյա Ահարոն Դրայվերը, համակրում էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:
Ինչպես նշում է BBC-ն, անցյալ տարի ոստիկանությունն արդեն ձերբակալել էր Դրայվերին ջիհադականներին բացահայտ աջակցություն ցուցաբերելու համար:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



