Իտալիայի իշխանությունները ցրել են Կորլեոնեի քաղաքային կառավարությունը մաֆիայի հետ կապերի կասկածանքով
INTERNATIONAL NEWSԻտալիայի իշխանությունները որոշել են ցրել Սիցիլիայի Կորլեոնե քաղաքի վարչակազմը մաֆիայի հետ քաղաքի ղեկավարության ունեցած կապերի կասկածանքով: Այժմ քաղաքն անմիջականորեն ղեկավարում է Իտալիայի ՆԳՆ-ն, հայտնում է BBC-ն:
Սա առաջին դեպքն է, երբ Հռոմը ցրում է Կորլեոնեի քաղաքային կառավարությունը:
Կորլեոնեն առաջին հերթին հայտնի է որպես Վիտո Կորլեոնեի ծննդավայր, որը Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Քոփոլայի համանուն ֆիլմի հորինված կերպարն է: Կորլեոնեում են ծնվել սիցիլական մաֆիայի իրական պարագլուխներ Սալվատորե Ռինան եւ Բերնարդո Պրովենցանոն:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



