Թուրքիայում ձերբակալվել են օդաչուներ, որոնք կապ են ունեցել ռուսական ինքնաթիռի խոցման հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում կալանքի տակ են առնվել մի քանի օդաչուներ, որոնք կապ են ունեցել 2015թ. նոյեմբերին ռուսական Су-24 ինքնաթիռի խոցման հետ: Նրանց ձերբակալությունն իրականացվել է ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նախարարի խոսքով, օդաչուների ձերբակալությունն անմիջականորեն կապված չէ նոյեմբերյան միջադեպի հետ: Նրանք մեղադրվում են նրանում, որ եղել են իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի շարժման մասնակիցները, ում Թուրքիայի իշխանությունները համարում են հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը և նախաձեռնողը, գրում է Deutsche Welle-ն:
Թուրքիայի արտգործնախարարը չի պարզաբանել` հատկապես երբ են ձերբակալվել օդաչուները: Ավելի վաղ նշվում էր 2 ռազմական օդաչուների ձերբակալության մասին, ովքեր հարվածել են ռուսական ինքնաթիռին:



