Նախագահի խորհրդականի կինը ամուսնուց ավելի շատ փող ունի
SOCIETYՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի կինն ամուսնուց 15 անգամ ավելի շատ դրամական միջոցներ ունի: Ըստ Վարդան Խաչատրյանի եւ իր կնոջ ներկայացրած հայտարարագրերի՝ նախագահի խորհրդականն ընդամենը 3 միլիոն դրամ ունի, իսկ նրա կինը՝ 43 միլիոն դրամ:
Վարդան Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2015թ. տարեկան հայտարարագրերը: Ըստ Խաչատրյանի հայտարարագրի՝ նա ընդամենը 3 միլիոն դրամ ունի, իսկ նրա եկամուտներն էլ գոյացել են 9 միլիոն 46 հազար դրամ տարեկան աշխատավարձից: Խաչատրյանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, նախորդ տարվա սկզբին ունեցել է 50 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 43 միլիոն: Տարեկան աշխատավարձն էլ կազմել է 2 միլիոն 500 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



