Չավուշօղլու. ԼՂ հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, Երևանն արձագանքել է (տեսանյութ)
VIDEO
azatutyun.am-ը գրում է.
Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում:
Թուրք նախարարը հավաստիացրել է, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։
Քիչ անց Չավուշօղլուն թեմայի շուրջ առավել մանրամասն խոսել է Anadolu լրատվական գործակալության հետ՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է օգնել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ այն լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։
«Մենք ավելի վաղ ևս ջանքեր ենք գործադրել տվյալ հակամարտության կարգավորման հարցում», - ասել է թուրք նախարարը, ով անցյալ ամիս պատրաստվում էր Անկարայում ընդունել հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախագահներին և կոչ անել նրանց՝ պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հանդիպումը, սակայն, տեղի չունեցավ Թուրքիայում ստեղծված ներքաղաքական բախումների պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



