Յուրաքանչյուր հինգերորդ հանրապետական ընտրողը դեմ Է Թրամփին. Ipsos, Reuters
INTERNATIONAL NEWSՅուրաքանչյուր հինգերորդ հանրապետական ընտրողը դեմ Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար ընտրարշավում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրեմփի հետագա մասնակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հարցումը, որն Ipsos ընկերությունն անցկացրել Է Reuters գործակալության հետ համատեղ:
Հարցման տվյալների համաձայն՝ մասնակիցների շուրջ 19 տոկոսը կարծում Է, որ Թրամփը պետք Է դուրս գա նախագահական մրցավազքից, դրա հետ մեկտեղ 70 տոկոսը պաշտպանում Է բիզնեսմենի թեկնածությունը:
Հարցումն անցկացվել Է օգոստոսի 5-ից մինչեւ 8-ը, դրան մասնակցել են 396 հանրապետական ընտրողներ:
Եվս մեկ հարցման արդյունքները ցույց են տվել, որ գրանցված բոլոր ընտրողների գրեթե կեսը (44 տոկոսը) հանդես Է գալիս այն բանի օգտին, որ Թրամփը հանի իր թեկնածությունը, ինչը 9 տոկոսով գերազանցում Է միլիարդատերոջ կողմնակիցների թիվը, նշում Է գործակալությունը:
Վերջին ժամանակներս գործարարի ժողովրդականությունը Հանրապետական կուսակցության ներսում շարունակում Է նվազել: Դա տեղի Է ունենում Թրամփի հայտարարություններով պայմանավորված բազմաթիվ սկանդալների եւ պաշտոնական կուսակցական թեկնածուի օգտին չքվեարկելու առանձին հանրապետականների կոչերի ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



