Ողբերգական ավտովթար Փարաքարի ճանապարհին
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 24 տան մոտակայքում, 29-ամյա Արկադի Բուդանոն իր վարած Toyota Aristo մակնիշի NN 039 TT համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կորցնելով ղեկի կառավարումը՝ բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետև գազի խողովակին, բետոնյա էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Բուդանոն տեղում մահացել է, իսկ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր, 16-ամյա Միչադիմը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ:



