Բժիշկները կնոջ ստամոքսից հեռացրել են 1.5 կիլոգրամանոց մազափունջ (լուսանկարներ)
LIFELife.panorama.am-ը գրում է.
23-ամյա Ժասմին Պերսիվալը երկար տարիներ տառապում էր անհասկանալի ցավերից։ Ինչպես պարզվել է, դրա պատճառը աղջկա՝ սեփական մազերը ծամելու հիմար սովորույթն էր։ Վիրահատության արդյունքում բժիշկները աղջկա ստամոքսից հանել են մոտ 1.5 կիլոգրամ մազափունջ։
Սեփական մազերը ծամելու այդ վատ սովորույթը Ժասմինի մոտ առաջացել է դեռ մանկուց։ Ծնողները փորձում էին նրան հետ սովորեցնել դրանից, բայց իզուր։ Արդեն դպրոցական տարիքում ժասմինի մոտ սկսեցին ստամոքսի հետ կապված խնդիրներ առաջանալ։ Ժասմինը արագորեն կորցնում էր քաշը, ամեն ուտելը ուղեկցվում էր ստամոքսի նոր ցավերով։ Ոչ մի դեղահաբ նրան չէր օգնում։ Աղջիկը անգամ դադարեց դպրոց հաճախել։
16 տարեկանում նրան տեղափոխեցին հիվանդանոց և հետազոտության ժամանակ պարզվեց, որ նրա ստամոքսը լեցուն է մազերով։ Վիրահատության ժամանակ նրա ստամոքսից հեռացրեցին 1.5 կիլոգրամ մազ։
«Բարեբախտաբար ես կարողացա վերականգնվել։ Իսկ իմ դեպքը գրանցվեց բժշկական բառարանում։ Ինձ ասացին, որ իմ ստամոքսից հանված մազերը քանակով երկրորդն են աշխարհում եղած բոլոր դեպքերից», ասել է աղջիկը։ Վիրահատությունից հետ Ժասմինը սկսեց մազերը կապել, որպեսզի նրա մոտ կրկին դրանք ծամելու ցանկություն չառաջանա։
.jpg)




