Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը
POLITICSՍերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը օգոստոսի 10-ին բանակցություններ կվարեն քաղաքական, առեւտրա–տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերով, ինչպես նաեւ կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային խնդիրները։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում Պուտինի հրավերով։ «Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել քաղաքական, առեւտրա–տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը, կդիտարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցերը»,– ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



