ԱՄՆ-ի Delta ավիաընկերությունը շուրջ 775 չվերթ Է չեղարկել համակարգչային խափանման պատճառով
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների Delta ավիաընկերությունն օգոստոսի 9-ին շուրջ 775 ներքին եւ միջազգային չվերթեր Է չեղարկել համակարգչային սարքավորանքի աշխատանքի խափանման պատճառով: Այս մասին հաղորդվում Է ավիաընկերության պաշտոնական կայքում: Փոխա դրողը նշում Է, որ մեկնաթռիչքների գրաֆիկն աստիճանաբար նորմալանում Է, եւ «օգոստոսի 10-ի կանխատեսումը բարենպաստ Է»: Առավոտյան սպասվում Է ընդամենը շուրջ 90 չվերթերի չեղարկում:
«Մենք լարված աշխատում ենք, որպեսզի չորեքշաբթի կեսօրին թռիչքների նորմալ գրաֆիկ ապահովենք»,- մեջբերում Է մամուլի ծառայությունն ավիաընկերության բարձրաստիճան կառավարիչներից մեկի խոսքը:
Օգոստոսի 8-ին փոխադրողի համակարգչային համակարգում տեղի Է ունեցել խափանում, որի պատճառը եղել Է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) ԷլեկտրաԷներգիայի անջատումը: Այդ օրն ավիաընկերությունը չեղարկել Էր ավելի քան 870 չվերթ եւ ուշացրել ավելի քան հազարը:
Delta-ն արդեն հայտնել Է, որ տուժած ուղեւորներից յուրաքանչյուրին կտա 200 դոլար գումարի վաուչեր: Ինչպես նշվում Է ավիաընկերության պաշտոնական կայքում, այս միջոցը կվերաբերի նրանց, ում չվերթերն ուշացել են ավելի քան երեք ժամ կամ չեղարկվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



