Բրազիլիայի Սենատը պաշտպանեց Ռուսեֆի պաշտոնազրկման գործընթացն սկսելը
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի Սենատը քվեարկել Է նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆի պաշտոնազրկման ընթացակարգն սկսելու օգտին: Որոշումն ընդունվել Է ձայների պարզ մեծամասնությամբ. 59 սենատոր կողմ Է քվեարկել, 21-ը՝ դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռուսեֆի իմպիչմենտի քննարկումն սկսվել Էր օգոստոսի 9-ի երեկոյան եւ շարունակվել գիշերը: Քվեարկության առարկա Էր դարձել սենատոր Անտոնիու Անաստասիայի զեկույցը, որում նա շարադրել Է Ռուսեֆին ներկայացվող մեղադրանքները եւ իմպիչմենտի օգտին բերվող փաստարկները:
Ռուսեֆի պաշտոնազրկումը պաշտպանելու Սենատի որոշումը սպասելի Էր: Երեքշաբթի երեկոյան նման հանձնարարական Էր տվել պալատի՝ իմպիչմենտի հարցով զբաղվող կոմիտեն:
Դիլմա Ռուսեֆին մեղադրում են 2014 թվականին նրա ընտրարշավի ժամանակ երկրի բյուջեի դեֆիցիտի իսկական չափը թաքցնելու մեջ: Դրա հետ մեկտեղ 2014 թվականից Բրազիլիայում կոռուպցիոն սխեմաների հետաքննություն Է ընթանում պետության կողմից վերահսկվող Petrobras ընկերությունում:
Ռուսեֆն ինքը հայտարարում Է, թե մեղավոր չԷ, իսկ իր հակառակորդներին մեղադրում Է քաղաքական խարդախության մեջ:
Իմպիչմենտի ընթացակարգը կարող Է տեւել 180 օր, ինչից հետո կկայանա քվեարկություն: Եթե այդ քվեարկության ընթացքում սենատորների երկու երրորդն արտահայտվի նախագահի պաշտոնաթողության օգտին, նա կհեռացվի պաշտոնից:



