Թուրքիայում պայթեցվել է զինվորական ավտոմեքենան. բազմաթիվ սպանվածներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե քաղաքի մոտ պայթեցվել է Թուրքիայի զինված ուժերի զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան, որի հետեւանքով 5 զինծառայողներ տեղում սպանվել, 8-ն էլ վիրավորվել են:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախապես դրված պայթուցիկ սարքը պայթել է զինվորական ավտոմեքենան անցնելու պահին:
Վիրավորների վիճակը ծանր է: Թուրքիայի զինված ուժերը տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսել ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



