Լոնդոնը ծանուցել է Պուտինի եւ Մեյի առաջիկա հանդիպման մասին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնկալում Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կունենա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի կունենա Չինաստանի Հանչժոու քաղաքում:
«Նրանք (Վլադիմիր Պուտինը եւ Թերեզա Մեյը) հանդիպում են ակնկալում G20-ի՝ եկող ամսին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը:
Մեյի դիվանատան տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը նշել է Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ, չնայած առանձին հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, նրանք կարող են ազնվորեն փոխգործակցել իրենց համար առավել կարեւոր խնդիրների շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



