Էրդողանը Գյուլենին մեղադրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները խափանելու մեջ
INTERNATIONAL NEWSԻսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը խափանում էր Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի գործարար շրջանակների հետ երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այսօր ավելի լավ ենք հասկանում, որ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը եւ այն ուժերը, որոնք կանգնած են նրա հետեւում, խափանել են նաեւ մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանը:
Անկարան Գյուլենին մեղադրում է նաեւ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան: Գյուլենն իր հերթին դատապարտել է խռովությունն ու հայտարարել, որ որեւէ առնչություն չունի դրան:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



