Ջենիֆեր Լոպեսը կոշիկների հավաքածու է ստեղծել
SOCIETYԱմերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, Giuseppe Zanotti մակնիշի հետ համագործակցությամբ, ստեղծել Է կոշիկների հավաքածու: Դրանում տեղ են գտել 15 մոդելներ՝ տանկետկայով քեդերից մինչեւ բարձրակրունկ բոտիլիոններ, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:
Հավաքածուում ընգրկված կոշիկի գինը տատանվում Է 795-ից մինչեւ 1995 դոլար: Պլանավորվում Է, որ շարքը վաճառքի կհանվի 2017 թվականին:
Իտալական բրենդը երգչուհու հետ համագործակություն սկսելու մասին հայտարարել Էր հուլիսի վերջին: Լոպեսն ապագա շարքը բնութագրել Է որպես «այն ամենը, ինչ մեզանից կարելի Է սպասել. անհավանական ուրվապատկերներով շեշտակի բարձր կրունկներ»:
Giuseppe Zanotti-ն լյուքս կոշիկի եւ աքսեսուարների իտալական բրենդ Է: Ֆիրմայի հաճախորդների թվում են՝ Բեյոնսեն. Քանիե Ուեսթը, Կիմ Քարդաշյանը եւ Կարոլինա Կուրկովան:
Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի երգչուհի Է եւ դերասանուհի: Բացի այդ, նա ակտիվորեն զբաղվում Է հասարակական գործունեությամբ. աջակցում Է Լոս Անջելեսի մանկական հոսպիտալին եւ հանդես գալիս որպես իրավապաշտպան:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



