ՌԴ-ից ձեռք է բերվել զինտեխնիկա նախկին համաձայնությունների շրջանակում. ՀՀ ՊՆ
SOCIETYՀայաստանի կարևոր խնդիրներից է սեփական ռազմական տեխնիկա ստեղծելու հարցը, ինչի ուղղությամբ կատարվում են համապատասխան քայլեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` մինչ մեր երկրում շարունակվում են սեփական զինտեխնիկայի արտադրության զարգացման գործընթացները, Հայաստանը շարունակում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունն այլ երկրների հետ:
«Ռազմատեխնիկական համագործակկցության շրջանակներում շարունակվել է արտերկրից, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվել համապատասխան սպառազինություն և ռազմական տեխնիկա` նախկին համաձայնությունների շրջանակում: Միջազգային երաշխիքների ձևավորման հարցում շարունակել ենք համագործակցությունը ԱՊՀ և Հյուսիսատլանտյան Դաշինքի երկրների հետ` և' երկկողմ և' բազմակողմ բանակցությունների շրջանակներում: Հիմնական խնդիր ունենալով բարձրացնել մեր փոխգործունակության աստիճանը` պետք է պատրաստ լինենք ցանկացած խնդրի կատարման համար, հատկապես միջագային կայունության և անվտանգության հարցերում»,- նշել է Սեյրան Օհանյանը:



