«Սիմփսոնների» ստեղծողները մեկժամանոց դրվագ կթողարկեն
SOCIETY«Սիմփսոնների» ստեղծողները մուլտսերիալի պատմության մեջ առաջին անգամ մեկ ժամ տեւողությամբ դրվագ կթողարկեն: Սերիան կցուցադրվի 2017 թվականի հունվարին Fox ալիքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ComicBook-ին:
Դրվագն ստացել Է «Մեծն Ֆեթսբին» (The Great Phatsby) անվանումը: Սյուժեն կառուցվում Է պարոն Բյոռնսի շուրջը, որը սնանկանում Է ազդեցիկ երաժշտական պրոդյուսերի խաբեության պատճառով: Միլիարդատերն օգնության Է դիմում Հոմեր եւ Բարթ Սիմփսոններին:
Թողարկման հյուրերը կդառնան դերասաններ Քիգեն Մայքլ Քին եւ Թարջի Փ. Հենսոնը: Հենսոնը կհայտնվի պարոն Բյոռնսի կնոջ կերպարում, իսկ Քիին կցուցադրեն որպես հանրահռչակ ռեփերի:
Փոքր Էկրաններին «Սիմփսոնների» 28-րդ սեզոնի ցուցադրումը կսկսվի 2016 թվականի սեպտեմբերի 25-ին: Առաջին անգամ նրանք Էկրան են բարձրացել 1989 թվականի դեկտեմբերի 17-ին: Դա ամենաերկար մուլտսերիալն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



