Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Փողի տիեզերական 3 օրենքները

LIFE

1. ՓՈՂԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔ. «ՓՈՂԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱԿԱ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ»

Փողի էներգիայի առաջին օրենքն ասում է. «Առատության էներգիան ենթակա է ուշադրության»: Ես այս խոսքերը լսել եմ եւ չինացի, եւ հավայցի ուսուցիչներից:  Ուշադրությունը շատ կարեւոր է էներգիայի համար ընդհանուր առմամբ: Մեր ուշադրությունից, մեր կենտրոնացածությունից է կախված, թե ինչ էներգիայով` աղքատության, թե հարստության,  «կլիցքավորենք» մեր կյանքը:

Ուշադրությունը նշանակում է մտքերի եւ ցանկությունների վերահսկողություն: Ուշադրության կառավարումը հոգեկանի յուրահատուկ «դաստիարակություն» է:  Ուշադրության «դաստիարակումը» փողը դեպի քեզ ձգելու շատ կարեւոր, կարելի է ասել` առանցքային օղակ է:

Մի ամաչեք մտածել եւ երազել փողի մասին, ուշադրությունը կենտրոնացնել փողի էներգիայի վրա: Ցավոք սրտի, մեզ շրջապատող աշխարհի տարրերից ոչ մեկը կապված չէ «վատ» առասպելների եւ դրանցից բխող սնահավատությունների այնպիսի քանակության հետ, ինչպիսին փողն է:

Նույնիսկ սեքսի մասին մարդիկ ավելի բացահայտորեն, ազնվորեն եւ անկեղծորեն  են մտածում, քան փողի: Առանց ամոթի եւ նեղվելու մտածեք բարգավաճման էներգիայի մասին: Փողին սխալ վերաբերմունքն է ագահության, գողության, աղքատության եւ թշվառության, խնդիրներով լի անուրախ գոյության հանգեցնում:  

2. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔՆ ԱՍՈՒՄ Է. «ՄԵՐ ՈՒՂԱՐԿԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԶ»

Էներգիայի երկրորդ օրենքն այսպիսին է. «Իմ ուղարկած ցանկացած բան ինձ կվերադառնա»: Գործնականում դա նշանակում է, որ ես ակտիվացնում եմ այն օբյեկտը, որի վրա կենտրոնացած է իմ ուշադրությունը, եւ էներգիայի այդ տեսակը մագնիսի նման պատասխան ուշադրություն է ձգում դեպի իրեն: Ուշադրությունը գործում է ճառագայթները մի կետի վրա կենտրոնացնող խոշորացույցի նման: 

Այսինքն փող գրավելու համար անհրաժեշտ է փողի համար մագնիսի նման մի բան դառնալ, անհրաժեշտ է քեզ վրա հրավիրել նրա «ուշադրությունը»:

3. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԵՆՔՆ ԱՍՈՒՄ Է. «ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՏՈՒՐ, ՈՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱՍ»

Փողի էներգիայի երրորդ օրենքն ասում է. «Չի կարելի պարտապանի վիճակում լինել»: Իսկ եթե պարտքով փող եք վերցրել, այն ուրախությամբ վերադարձրեք: Նա, ով ուրախությամբ է պարտք  տալիս  (եւ վճարում հաշիվները` բնակարանի, կապի, կենցաղային ծառայությունների եւ այլնի) անպայման կհարստանա. ուրախության էներգիան դեպի նրան կձգի փողի էներգիան:  «Ուրախությամբ տուր, որ ուրախությամբ ստանաս» սկզբունքը փողի էներգիայի հետ աշխատելու սկզբունք է:

ՁԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ

Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի փողի հոսքը ձեր կյանքում արգելափակելու անհատական, միայն իրեն հատուկ պատճառ: Դա կարող է լինել ինչպես  սերնդից սերունդ փոխանցվող ցեղական ծրագիր, այնպես էլ այս կյանքում ձեռք բերված եւ սեփական բացասական փորձի հիման վրա ստեղծված ծրագիր: 

Դուք մանուկ հասակում ձեր ծնողներից ի՞նչ եք լսել փողի մասին: Գուցե այն, որ   «փողը դժվարությամբ է տրվում» եւ որ այն վաստակելու համար անհրաժեշտ է «քրտինք թափել»: Կամ էլ այն, որ «փողը ծառերին չի աճում» եւ, ինչպես սիրում էր ասել տատիկս, «հարուստ չենք ապրել եւ սկսելու բան չկա». տատիկը մեծ եւ շատ հարուստ ընտանիքից էր սերում, որը հրաշքով էր խույս տվել կուլակաթափից եւ մեկ անգամ եւ ընդմիշտ յուրացրել էր, որ նոր իշխանությունը չի սիրում «հարստություն» բառը եւ որքան ավելի աղքատ ես, այնքան ողջ կմնաս:

Իսկ գուցե ձեր մանկությունն ընթացել է մերձավորների սիրո անհոգ մթնոլորտում, որոնք ձեզ պահպանում էին կենսական խնդիրներից եւ չէին ծանրաբեռնում ֆինանսական հարցերի քննարկմանը մասնակցությամբ, բայց ինքնուրույն կյանք մտնելով` սկսեցիք նկատել, որ փողը փորձում է խուսափել ձեզնից կամ էլ անցնում է  «մատների արանքով» եւ երկար չի մնում:

Այդ բոլոր համոզմունքները, որոնք ձեւավորվել են հարազատների, ծանոթների, հասարակության, կոլեկտիվ ծրագրերի ազդեցությամբ, այդ բոլոր համոզմունքներն արմատացել են ձեր ենթագիտակցության մեջ եւ ազդում են ձեր կյանքի եւ այն պատկերացումների վրա, թե ինչն է ձեզ համար հնարավոր կամ անվտանգ: 

Դուք կարող եք երազել, ցանկանալ, ցուցադրել ինչ ասես, բայց բացասական համոզմունքները կխոչընդոտեն առատության եւ ֆինանսական բարեկեցության արտահայտմանը: 

Աղբյուրը՝ econet.ru

NEWS.am STYLE

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding