Ակնաղբյուրում հրդեհից 40 պտղատու ծառ է այրվել ու ջերմահարվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 13.14-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.16-ին, մարվել՝ 12.30-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այգում այրվել են մոտ 18 պտղատու ծառ և ջերմահարվել՝ 22-ը, այրվել է նաև մոտակայքում գտնվող մոտ 500 կգ կուտակված անասնակեր և 3 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Ակնաղբյուր գյուղի 7 բնակիչ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



