Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Քառօրյա պատերազմից կատարվել են համապատասխան եզրահանգումներ. Օհանյան

SOCIETY

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամաս և դիրքեր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, զորամասում նախարարին և ներկաներին ներկայացվեց ռազմական ցուցադրություն, որում զինվորները հարձակվում են պայմանական թշնամու վրա և չեզոքացնում նրան:

Ցուցադրությունից հետո նախարարը ողջունեց զինվորներին, ներկաներին, այնուհետև պարգևատրեց ցուցադրության մասնակից զինվորներին: 
«Պատիվ  ունեմ հաշվետվություն ներկայացնել հենց առաջնագծում հայոց բանակի, հրամանատարների և զինվորների հետ միասին: Զինվորներ, ովքեր զոր ու գիշեր սահմաններին կանգնած պաշտպանում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը: 2016 թվականին մենք առաջնորդվել ենք «պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և տարին հայտարարել հրամանատարական պատրաստության տարի, ինչը նշանակում է, որ շեշտը դրվե լու է հրամանատարների գիտելիքների, հմտությունների և ունակությունների կատարելագործման վրա, որոնք էլ ապահովելու են ՀՀ զինված ուժերի ընդհանուր զարգացումն ու առաջընթացը: Թեկուզ առաջին կիսամյակը եղել է չափազանց լարված և դժվար, այնուամենայնիվ, զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարել: Մենք առաջին հերթին սահմանների պաշտպանության, մարտական հերթափոխի իրականացմամբ ապահովել ենք հայ ժողովրդի անդորրը», - նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանը մարտական գործողություններում հաղթական ելք ապահովելու հարցում կարևորեց երկու հանգամանք՝ զինվորի պատրաստվածությունը և սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Նա ընդգծեց, որ, խոսելով զինվորի մասին, պետք է շեշտել ընդհանուր մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ձևավորման մասին, ինչը առաջնահերթ է ՀՀ զինված ուժերում: Նախարարի խոսքով` ամենակարևոր խնդիրըհ շարունակում է մնալ համալրումը: Օհանյանը շեշտեց, որ քայլեր են ձեռնարկվում կրթության բարձր մակարդակ ապահովելու ուղղությամբ: 

Պաշտպանության նախարարն ընդգծց նաև, որ քառօրյա պատերազմի վերլուծությունից կատարվել են մի շարք կարևոր եզրահանգումներ: Մասնավորապես, «մենք վեր հանեցինք այն բոլոր դրական կողմերը, որոնք հիմք են հադիսացել հաջողությունների և հաղթանակների համար և, իհարկե, համապատասխան հետևություներ են արել նաև բացթողումների և լրացումների վերաբերյալ: Այդ ամենը հաշվի առնելով` ուսումնական գործընթացի բոլոր փուլերի ընթացքում ուշադրություն ենք դարձրել քառօրյա պատերազմում ունեցած դրական արդյունքների վրա և եկել այն եզրակացության, որ վերջին տարիներին զինված ուժերի ռազմական պլանը ամբողջ ությամբ աշխատում է»:

Օհանյանը շեշտեց, որ մեծ դեր է կարատարում նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքը, շահագործման բարձր մակարդակը, որը թույլ է տվել տարբեր փուլերի ընթացքում կատարել պաշտպանության բանակի առջև դրված բոլոր խնդիրները: «Իհարկե, հաշվի առնելով թույլ տված սխալները` մենք իրականացրել ենք տարբեր տեսակի զորավարժություններ և մարզումներ, որի հիմքում ընկած է նոր մարտավարության, գործողությունների նոր ձևերի, մարտակարգերի ձևավորման հարցը»,-  նշեց նախարարը:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine