Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված 2-րդ աստիճանի բարդության հրդեհը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատել են քաղաքապետարանի երկու ջրատար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել 16.40-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



